Այսօր՝ մայիսի 16-ին, վաղ առավոտից լարված իրավիճակ է տիրում Արմավիրի մարզպետարանի դիմաց: Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով իրենց պաշտոնաթող եղած տնօրենի` Մաշա Իվանյանի վերադարձը:
Նշենք, որ օրերս Մաշա Իվանյանը, մարզպետարանում տեղի ունեցած խորհրդի նիստում 3 դեմ 2 կողմ ձայներով չի վերընտրվել թիվ 5 դպրոցի տնօրեն: Արդեն մի քանի ժամ է` բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Պահանջում ենք մարզպետի հետ հանդիպում», «Իվանյա՛ն, Իվանյա՛ն», «Մեր տնօրենի ազատումն ուղղորդված է» և այլն: