Պակիստանցի զինվորականները հայտարարում են, որ հաջողությամբ փորձարկել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, փոխանցում է AP-ն:
Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ «Շահին-II» հրթիռը, որը գործողության 1500 կմ շառավիղ ունի, արձակվել է հինգշաբթի Արաբական ծովում:
Հայտարարությունը կատարվել է հարեւան Հնդկաստանում վեց շաբաթ տեւած համընդհանուր ընտրություններից հետո, որը Պակիստանի տարածաշրջանային գլխավոր մրցակիցն է: Երկու երկիրն էլ միջուկային զենք ունեն: