«Ոսկե անձրև», սեքս-աղախիններ, «բունգա-բունգա». Թրամփը նախագահների և բռնապետների մեջ միակը չէ, որի սեքսուալ վարքի մասին տարատեսակ շշուկներ են պտտվում՝ գրում է The Daily Beast պարբերականի մեկնաբան Էրին Գլորիա Ռայանը։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ այս շաբաթ BuzzFeed-ը և CNN-ը չստուգված փաստաթղթեր են հրապարակել, որոնց համաձայն՝ «ԱՄՆ նորընտիր նախագահը այլասերված կերպով զվարճացել է ռուս մարմնավաճառների հետ ռուսական հյուրանոցում, իսկ Վլադիմիր Պուտինը օգտվում է այն հանգամանքից, որ ունի այդ տեսաձայնագրությունը, որպեսզի ճնշում գործադրի Թրամփի վրա»։ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ այդ դոսյեն կեղծ է։

ԱՄՆ նորընտիր նախագահը համաշխարհային միակ առաջնորդը չէ, որի մասին նման շշուկներ են պտտվում։ Բռնապետները և այլասերված սեքսը ներդաշնակ են միմյանց, ինչպես Ռուսաստանը և շանտաժը՝ գրում է հոդվածագիրը։ Օրինակ՝ Ուգանդայի բռնապետ Ադի Ամինը, որը, որոշ տեղեկությունների համաձայն, մեղավոր է 400 հազար մարդու մահվան մեջ, ունեցել է 25 երեխա՝ հինգ կանանցից։ Շշուկների համաձայն՝ նա ունեցել է նաև 33 սիրուհի, որոնք ունեցել են 34 երեխա։

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվել է անչափահասների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու համար։ Ավելի ուշ այլ մեղադրանքներ ևս առաջ քաշվեցին, որոնց համաձայն՝ Բեռլուսկոնին սեքս-երեկույթներ է կազմակերպել սեքս-արտադրության բարձրակարգ «մասնագետների» հետ։

2013թ. Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի օգնականը կախվածության մեջ է եղել «վիագրայից» և գրեթե անընդմեջ սեքսով է զբաղվել։ Գրքերից մեկի համաձայն՝ Քադաֆին որպես սեքս-ստրկուհիներ պահել է դպրոցականների և սեռական ոտնձգություն կատարել արտասահմանցի դիվանագետների կանանց հանդեպ։

Իսկ Ադոլֆ Հիտլերը խուսափել է սեքսուալ հարաբերություններից՝ վախենալով ինչ-որ վարակ ձեռք բերել։

Եվ եկեք չմոռանանք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին, որի անձնական կյանքը պարուրված է գաղտնիքով՝ գրում է հոդվածագիրը։ Նա կին է ունեցել, որից երկու երեխա ունի։ Նրա կինը երկար ժամանակ չէր երևում հանրության մեջ, շատերը ենթադրեցին անգամ, որ նա մահացել է։ Բայց նա հայտնվեց, որպեսզի հայտարարի Պուտինից բաժանվելու մասին։ Շշուկների համաձայն՝ Պուտինը հարաբերությունների մեջ է մարմնամարզուհի Ալինա Կաբաևի հետ, որից երեք երեխա ունի։ Անցած տարի Page Six պարբերականը ենթադրեց, որ Պուտինը նոր սիրեցյալ ունի՝ 23-ամյա գեղեցկուհի, որը Պուտինի ծննդյան օրվա առթիվ նկարահանվել է սեքսուալ օրացույցի համար, երբ ավարտել է դպրոցը։

Բամբասանքը՝ բամբասանք, բայց եթե Պուտինի կամ Ամինի մասին շշուկները ամրապնդում են «իսկական տղամարդու» իրենց իմիջը, նույնը չի կարելի ասել Թրամփի մասին։ Չնայած Թրամփի դեմ դոսյեն քիչ տեղեկատվություն է պարունակում, որը կարելի է ստուգել, բայց «մեզով այլասերված խաղերը» դժվար թե լավ անդրադառնան նրա հեղինակության վրա՝ ասվում է հոդվածում։

 

https://www.1in.am