Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց՝ հավաստելով, թե պաշտոնական Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: «Ուկրաինայի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին հետևողականորեն խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելու որոշում կայացնելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշյալ տարածքներն անվանելով «բռնազավթված»՝ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ «օրենսդրության խախտումը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության»:
Թարգմանությունը՝ 1lurer.am