Ֆրանսիայում ձերբակալվել է մի ադրբեջանցի, որը շանտաժի է ենթարկել երկրի առաջին տիկնոջ դստերը` 34-ամյա Թիֆանի Օզիերին։ Թիֆանին Բրիջիտի առաջին ամուսնությունից է, գրում է haqqin.az- ը:
Խոսքը 2 տարեկանում Ֆրանսիա ժամանած մի ադրբեջանցու մասին է, ով հայտնվելով ֆինանսական ծանր դրության մեջ՝ որոշել է շանտաժի միջոցով գումար վաստակել։
Տղամարդը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել Թ. Օզյերի հետ ՝ ասելով, որ հարգում է Ֆրանսիայի նախագահական զույգին և նրանց համար ունի կենսական նշանակության տեղեկատվություն: Տղամարդը նշել է, որ իր մոտ կան «նուրբ բնույթի» փաստաթղթեր, որոնք կարող են «թուլացնել նախագահի դիրքերը և վնասակար ազդեցություն ունենալ նրա անվտանգության վրա»:
Փաստաթղթերը փոխանցելու դիմաց խարդախը պահանջել է Փարիզում բնակարաններ և 300 հազար եվրո։ Իհարկե, Թիֆանին անտեսել է այդ նամակները, բայց դրանք հետաքրքրել են Ելիսեյան պալատի անվտանգության ներկայացուցիչներին։
Ադրբեցանցի խարդախը նամակներ ուղարկելիս չէր թաքցրել իր անձնական տվյալները և նրա ինքնությունը շատ արագ բացահայտվել է։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք: