Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքս»-ին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին Երևան կատարած այցի ընթացքում Պուտինը հանդիպել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
«Ինտերֆաքսի» հարցին՝ արդյոք հանդիպում եղե՞լ է, Պեսկովը պատասխանել է՝ «այո»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ են եղել, որ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, Կարապետյանն ասել էր, որ այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չունեն։
Իր հերթին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: