Apple կորպորացիան iPhone 6s-ի եւ 6s Plus-ի անվճար նորոգման ծրագիր Է գործարկել: Այդ մասին հաղորդվում Է ընկերության աջակցման կայքում: «Apple-ն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ առանձին iPhone 6s-եր եւ 6s Plus-ներ կարող են չմիանալ շարքից դուրս եկած բաղադրիչների պատճառով:

Ընդգծվում Է, որ խնդիրը վերաբերում Է միայն սահմանափակ թվով սարքերի, որոնք թողարկվել են 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանում, եւ ոչ բոլոր iPhone 6s-երը կհաջողվի անվճար նորոգել: Ստուգելու համար՝ սմարթֆոնին վերաբերում Է արդյոք ծրագրի գործողությունը, հարկավոր Է հեռախոսի սերիական համարը ներմուծել կայքի հատուկ դաշտ»,-ասված Է ընկերության կայքում: Այն դեպքում, եթե iPhone-ը թողարկվել Է նշված ժամանակաշրջանում, պահանջվում Է դիմել պաշտոնական ծառայության կենտրոն: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերին, որոնք նման խափանման պատճառով սպասարկման կենտրոն են դիմել նախքան անվճար վերանորոգման մասին Apple-ի հայտարարելը, կարող են վերադարձնել նորոգման համար վճարած գումարը: