ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի «փորձնական» առաջին տարում արտարժույթի պահուստներում դոլարի մասնաբաժնի նվազեցնելու փորձերից հետո Ռուսաստանը կորցրել է մոտ 7,7 միլիարդ դոլար, այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը, որը սկսեց ներդրում անել «թույլ» արժույթների մեջ, ինչպիսիք են եվրոն և չինական յուանը, «բաց թողեց» դոլարի արժևորման 6,5%-ի հնարավորությունը: Նախորդ տարբերակի պահպանման դեպքում, հիմնականում գերակշռող դոլարային կառուցվածքային պահուստները (դրանց ընդհանուր ծավալը կազմում է 531 միլիարդ դոլար), եթե պահպանված լինեին մինչև 2019 թվականի մարտ ամիսը, ապա այն կավելանար մոտ 3,8 %-ով, նշում է Bloomberg-ը: Գործակալությունը պարզաբանում է, որ Կենտրոնական բանկի բաժնետոմսերի տվյալները հրապարակում է վեց ամիս ուշացումով, ուստի վերջին տվյալների մասին տեղեկություններ չկան: