Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին բողոք Է հայտնել երկրի «ներքին գործերին միջամտելու» համար: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նշվում Է, որ բողոքը հայտնվել Է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարություն կանչված Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը:


Մինչդեռ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո:Դեսպանին կանչելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից քանիցս արված հայտարարությունների ֆոնին: Մասնավորապես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ ասվում Է, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում Է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը դատապարտում Է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն Է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»:

 

Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել Էին օտարերկրացիները»: Խամենեին նշել Է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել Էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը: «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված Էին, նրանց ակցիաները պլանավորված Էին, նրանք զինված Էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել Էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- ասել Է Ռոհանին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: