Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխնախարարը, հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Բացի այդ Դավութօղլուն կմասնակցի Բաթումիում մարտի 28-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: