ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունն իր համար անձնական ցավ է և խոստացել է քննարկել տուժածներին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ ցավը իմ և երկրի անձնական ցավն է: Այն կմնա ամբողջ կյանքում»,-ասել է Պուտինը՝ խոսելով Մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստի ժամանակ:
Ավելի վաղ՝ 2015-ի ապրիլին, Պուտինը նշել էր, որ Դուբրովկայում և Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչություններն իր նախագահության օրոք իր համար ամենաողբերգական իրադարձություններն են: