Ամերիկահայ փոփ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) արձագանքել է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Օ, Աստված իմ: Միաձա՛յն: ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Աստված օրհնի մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում», – գրել է Շերը թվիթերյան իր էջում՝ հիշելով 1993թ-ի երևանյան իր այցը:

https://instagram.fhel5-1.fna.fbcdn.net/v/t51.2885-15/e35/s1080x1080/75214664_161780568467402_5937066419269489318_n.jpg?_nc_ht=instagram.fhel5-1.fna.fbcdn.net&_nc_cat=1&oh=d9a02fc213cac5b26cfb8dd44b2bddaf&oe=5E8DB704

System of a Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես արձագանքել է բանաձևին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են այս փաստաթղթի ընդունման համար։ Սա պատմական օր է ԱՄՆ Սենատի համար։ Շնորհակալ եմ բոլորին նախնիներիս հիշատակը հարգելու համար», – գրել է նա՝ հավելելով «Միաձա՛յն»:

 

 

https://armdiaspora.am/wp-content/uploads/2019/12/cher-kann-ihre-eigene-musik-nicht-anhoeren.jpg