Կանադայում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնել են Տորոնտոյի Սանիբրուկ հոսպիտալից: Նշվում է, որ ներկայում հիվանդի վիճակը կայուն է, սակայն նա կարանտինի մեջ է: Հատկանշական է, որ հիվանդն ինքն է ջերմությամբ և շնչառական ախտանիշերով դիմել բժիշկներին, նաև հայտնել, որ վերջերս է վերադարձել Չինաստանի Ուհան քաղաքից:

Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակվելու դեպքեր էին գրանցվել նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թայլանդում, Վիետնամում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: