Աշխարհում ավելի քան 700 մարդ, համաձայն DXY.cn-ի վիճակագրության, կարողացել է բուժվել նոր տեսակի կորոնավիրուսից:
Ներկայում 20,5 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով: 704 մարդ կարողացել է բուժվել:
Կորոնավիրուսի զոհերի թիվը, ըստ վերջին տեղեկությունների, կազմում է 426 մարդ:
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսն է: