«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հիմնական դպրոցում արշալույսները խաղաղ չեն։ Դպրոցի կառավարման խորհրդի ՝ ԿԳՄՍ նախարարությունից նշանակված անդամ Վահրամ Սողոմոնյանի ու ուսուցչական կոլեկտիվի միջեւ խմորումներ են սկսվել. Սողոմոնյանը հակաքարոզչություն է սկսել՝ մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկի դեմ։
Ուսուցիչները պնդում են, թե ԿԳՄՍ-ից «գործուղված» երիտասարդը միտումնավոր դպրոցը վարկաբեկող արշավ է սկսել։ «Երբ տնօրենի ընտրության հարց առաջացավ, սկսվեցին այդպիսի քննարկումներ դպրոցից դուրս, Վահրամը արձանագրությունները տեղադրեց, որտեղ նշվում էր, որ 2 անգամ պայքարել է, որ խորհրդի նախագահ դառնա, բայց չի դարձել եւ սկսվեցին նմանատիպ հոդվածներ»,- պատմում է ուսուցչուհի Ազնիվ Ավետիսյանը։
Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն արդեն հայտարարվել է։ Այն տեղի կունենա 2020 թ. մարտի 6-ին։ Թեեւ օրենսդրության պահանջն է՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամները, տնօրենի մրցույթի հայտարարումից հետո պետք է զսպվածություն դրսեւորեն եւ չներգրավվեն որեւէ թեկնածուի օգտին քարոզչության կամ հակաքարոզչության մեջ, Վահրամ Սողոմոնյանը սակայն, սոցիալական ցանցում՝ իր ֆեյսբուքի էջում անուղղակիերոն հակաքարոզչություն է սկսել դպրոցի տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի, նախկին տնօրենի դեմ ։
5STOPPED
«Մենք հոգնել ենք էդ նիստերից, առաջին իսկ օրվանից ես նկատել եմ , որ ինքը միտում ունի ու ինչ-որ մեկի համար է աշխատում այստեղ, չեմ զգացել սրտացավություն, որ եկել է՝ օգնելու իր իսկ դպրոցին»,-ասում է դպրոցի կառավարման խորհրդի անդամ Թագուհի Չոբանյանը, շարունակելով. «Էլի թող լինի, քավ լիցի, ոչ ոք չի ասում, որ մենք պետք է կառչենք հնից կամ բոլորս մեկի համար աշխատենք, թող բերեն, ներկայացնեն, կտեսնենք, բայց չի կարելի անընդհատ ցեխ նետել ու քարկոծել բոլորին, թե բոլորը վատն են, բոլորը գիտելիք չունեն»։
Տնօրենի ԺՊ Արմինե Գրիգորյանի խոսքով, էլ Վահրամ Սողոմոնյանը կարող էր ավելի շուտ բարձրաձայնել այն հարցերը, որոնց մասին այսօր խոսում է։ Նա կառավարման խորհրդի անդամ է անցած ապրիլից, մինչդեռ սկսել է, այսպես կոչված, խնդիրներից խոսել միայն դեկտեմբեր ամսից, երբ օրակարգում հայտնվել է նոր տնօրենի ընտրության հարցը։
«Հենց առաջին նիստին, որպես ԺՊ, ես խնդրեցի, որ ներկա լինեմ եւ հասկացա, որ նա ինչ –որ ձեւով փորձում է ճնշում գործադրել մյուս անդամների վրա։ Այդ օրվա նիստը վերաբերում էր տնօրենի ընտրություններին», -պատմեց Գրիգորյանը՝ հավելելով, թե Վահրամ Սողոմոնյանն օրակարգին չվերաբերող հարցեր էր բարձրացնում։
«Այդ հարցերն էին ՝շրջայցը դպրոցում, ծնողական խորհրդի, ուսուցչական խորհրդի հետ հանդիպումը, ինչ-որ փաստաթղթեր էր պահանջում ինձնից, որոնք ես կարող էի միայն խորհրդին տրամադրել՝ որոշմամբ , ոչ թե խորհրդի մեկ անդամին։ Պարոն Սողոմոնյանը շրջայց էր կատարել դպրոցում եւ այնպիսի նկարներ հրապարակել, որ դպրոցը չիմացողը կապշեր։ Ո՞նց կարելի է մի հատվածը նկարել, որտեղ խնդիր կա։ Այստեղ ոնց որ հատուկ նպատակ լինի՝ ինչ-որ փոփոխություններ անելու կամ դպրոցը սեւացնելու»,-շարունակեց Գրիգորյանը։
5STOPPED
Մանկավարժական կոլեկտիվում անհանգստացած են, որ փորձ է արվում դրսից մեկին, որը մեծ կապեր ունի սորոսական շրջանակների հետ, բերել դպրոց ու նշանակել տնօրեն»։