Հնդկաստանի Կերալա նահանգում ոչինչ չկասկածող ուսուցիչը 11 կմ հեռավորություն է անցել մոտոցիկլետով՝ սաղավարտի մեջ մահաբեր օձ: Այս մասին հաղորդել է տեղական անգլալեզու CNN-IBN լրատվական հեռուստաալիքը:

Փետրվարի 5-ին սանսկրիտի ուսուցիչ Կա Ռանջիթը մոտոցիկլետով գնացել է Սուրբ Մարիամի դպրոց: Այնտեղ նա դաս է անցկացրել և մեկնել մեկ այլ դպրոց, որը նախկինից վեց կիլոմետր հեռավորության վրա էր: Երբ նա հասել է տեղ, թունավոր օձ է հայտնաբերել իր սաղավարտի մեջ, որը ճզմվել էր ուղևորության ընթացքում:

Գործընկերները Ռանջիթին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է մանրակրկիտ հետազոտության: Բժիշկները չեն գտել վտանգավոր սողունի խայթոցի հետքեր: Ուսուցիչը հիվանդանոցից դուրս գալուն պես շտապել է ոչնչացնել իր սաղավարտը՝ այրելով այն:

Տղամարդը ասել է, որ ոչ մի արտառոց բան չի զգացել սաղավարտը դնելիս։