Ամերիկյան Միսիսիպի նահանգում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Նահանգի մայրաքաղաք Ջեքսոն քաղաքում հեղեղվել են մի շարք շրջաններ, Փերլ գետը դուրս է եկել ափերից, ջրի մակարդակը գետում գերազանցել է 11 մետրը և շարունակում է բարձրանալ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ջեքսոնի օդերևութաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին անգամ գետում ջրի մակարդակը այսչափ բարձրացել էր 1983 թվականի հորդառատ անձրևների ժամանակ: Նահանգի իշխանությունները նշել են, որ գետի վարարումը լուրջ վտանգ է ներկայացնում: Նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն է հայտարարել:
Փետրվարի 15-ին բացվել են նաև գետի հեղեղատար համակարգերը, ինչը հանգեցրել է ջրի լրացուցիչ ներհոսքի դեպի քաղաք:
«Սա պատմական, աննախադեպ ջրհեղեղ է: Կանխատեսվում է, որ այն կարող է դառնալ մեր նահանգի երրորդ ամենավատ ջրհեղեղը: Ես արտակարգ դրություն եմ հայտարարել, որպեսզի գործի դնենք բոլոր ռեսուրսներն ու օգնենք Միսիսիպիի տուժած բնակիչներին»,-հայտարարել է Ռիվզը:
Ջեքսոնի մի քանի թաղամասերում իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել:
ԱՄՆ Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)
10:29 - 17.Փետրվար.2020
Առաջարկում ենք նաև
01/09/13 16:15
Ուժեղ ցրտերի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
23/05/22 14:59
Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
24/02/22 20:59
Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել
17/07/21 12:24
Գերմանիայում բնական աղետի պատճառով՝ ռազմական դրություն է հայտարարվել․ 1300 անհետ կորած մարդ կա (տեսանյութ)
30/11/20 16:36
Արտակարգ իրավիճակ Աշտարակի կամրջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են 18 ավտոմեքենաներ (լուսանկարներ)
27/01/20 18:14
Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ամենադիտված
10:50
Լույս չի լինի
Լրահոս
16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
15:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
09:53
«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»
09:45
Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն Վրթանեսյան
09:09
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
09:05
«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»
09:05
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
08:45
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»
08:08
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել
08:02
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»
20:27
Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները
16:15
71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել