Մինչև փետրվարի վերջ Չինաստանի բոլոր նահանգները, բացի Հուբեյից, վերջնականապես կազատվեն նոր կորոնավիրուսից։ Իսկ համաճարակի կենտրոնը՝ Հուբեյ նահանգը, այդ վիրուսից կազատվի մարտ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպանը։

 
 

Նա նաև որոշ դրական տեղաշարժերի մասին է խոսել։ Պաշտոնյայի խոսքերով՝ արդեն 10 օր է, ինչ Չինաստանի այլ նահանգներում կորոնավիրուսի որևէ նոր վարակակիր չի հայտնաբերվել։ Իսկ հենց Հուբեյում նոր վարակակիրների թիվը գնալով նվազում է։

Պաշտոնյան նաև ասել է, որ վիրուսակիրների միայն 2 տոկոսն է մահանում, և դա՝ կոնկրետ Հուբեյ նահանգում։ Իսկ Չինաստանի այլ մասերում վիրուսի հարուցած հիվանդությունից մահացությունը 0,55 տոկոս է՝ ամեն 200 վիրուսակրից միայն մեկն է մահանում։ Դեսպանը հայտնել է, որ Չինաստանում այդ վիրուսի հարուցած հիվանդությունից բուժվել ու դուրս է գրվել 18 հազար մարդ։