Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն, բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում:

Պարզվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):