Իսպանիայում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը աճել է 2500-ով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այսօր արդեն Իսպանիայում կա 13 716 վարակակիր, 2538-ով ավելի, քան մեկ օր առաջ։ Մահացությունը 558 է, ծանր է 774 մարդու վիճակը։ Հիվանդների 42 տոկոսը հոսպիտալացված է։