Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 253-ի: Վերջին 24 ժամվա ընացքում երկրում գրանցվել է 53 նոր դեպք: Այս մասին հայտնում է РИА Новости- ին ՝ հղում անելով երկրում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբին։
Վարակի վերջին դեպքերից 33 գրանցվել է Մոսկվայում, չորսը՝ Սանկտ Պետերբուրգում։
Աղբյուրի փոխանցմամբ մինչ այս ռուսաստանում կորոնավիրուսից 12 հիվանդ է ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից: