Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 306-ի: Այս մասին այսօր հաղորդել են նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման և վերահսկման շտաբից, գրում է tass.ru֊ն
Շտաբում ասվում է, որ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 53 դեպք: Դրանք հայտնաբերվել են Ռուսաստանի 18 շրջաններում:
Այսպիսով, նոր կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 306-ի: