Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 438֊ի, գրում է tass.ru֊ն:
«Ռուսաստանում իրավիճակը այնքան էլ կտրուկ չի զարգանում, որքան մյուս, օրինակ՝ եվրոպական երկրներում։ Մի օրում երկրում գրանցվել է 71 դեպք, և ապաքինվել է 17 մարդ, արդյունքում ունենք 438 դեպք», - ասել է Միշուտինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ: