«Կորոնավիրուսը կարող է ոչ երկրային ծագում ունենալ», հիվանդության մասին իր տեսակետն է հայտնել ՌԴ ԳԱ կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի բաժնի վարիչ Վյաչեսլավ Իլյինը, գրում է lenta.ru֊ն։
«Վերջերս Ուելսի Քարդիֆ համալսարանից հայտնի էկզոբիոլոգ Չանդրա Վիքրամիզինգը մի հետաքրքիր միտք հայտնեց։ Այն է՝ կորոնավիրուսը կարող էր Երկիր մուտք գործել այն երկնաքարից, որը հոկտեմբերին ընկավ Չինաստանում: Ենթադրաբար, դա կարող էր ինքնին վարակի հետ կապված մասնիկներ պարունակել իր մեջ», - ասել է գիտնականը:
Իլյինը նույնպես հավանական է համարում այս վարկածը: Այն ստուգելու համար մասնագետը առաջարկում է հետազոտություններ անցկացնել միջազգային տիեզերակայանում երկար թռիչքների ընթացքում վիրուսային նման ԴՆԹ-ի սինթեզի վերաբերյալ։ Այս հետազոտությունը նախատեսվում է կատարել 2023-2024 թվականներին։