Իտալական մաֆիայի խմբավորումները բարեգործություն են նախաձեռնել և սկսել են օգնել հասարակության աղքատ շերտին․ նրանք սնունդ են հասցնում ֆինանսապես անապահով մարդկանց․նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով շատերը զրկվել են աշխատանքից։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Երկրի տարբեր քաղաքներում՝ հատկապես հարավային աղքան շրջաններում, մաֆիան մարդկանց առաջին անհրաժեշտության պարագաներ է հասցնում։ Գործազուրկ դարձած մարդիկ աշխատանքի են անցնում «մոխրագույն աշխատավարձով», որպեսզի ծայրը ծայրին հասցնեն: Քանի որ սա նույնպես ազդում է մաֆիոզ խմբերի եկամտի վրա, նրանք գերադասում են օգնել տեղի բնակիչներին՝ նշում է թերթը:
Մաֆիայի շեֆերը քաղաքները համարում են իրենց ժառանգությունը (…) Բայց նրանք օգնում են մարդկանց՝ առաջին հերթին սեփական շահից ելնելով», – ասում է մաֆիոզ խմբերի դեմ պայքարի քննիչ և Կատանզարո նահանգի դատախազության ղեկավար Նիկոլա Գրատտերին: Ըստ նրա՝ մաֆիոզները ակնկալում են հերոսանալ աղքատ մարդկանց աչքում: Այնուամենայնիվ, կարանտինի ավարտից հետո հանցագործները կհորդորեն բնակչությանը վճարել «ծառայության դիմաց». օրինակ, քվեարկել իրենց քաղաքական գործիչների օգտին: