Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածներից մեկ օրում մահացել է շուրջ 2000 մարդ:

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով' մեկ օրում COVID-19-ով նոր գրանցված դեպքերի թիվը հասել է 36 188-ի, մահացել է 1995 մարդ: Ուրբաթ գրանցված մահացու դեպքերի թիվը կազմել է 3332:

Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 933 050 դեպք, 53 391 վարակվածներ մահացել են: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում մեծ տարբերությամբ: