Յուրաքանչյուր Հոնկոնգցի բնակիչ կստանա կառավարությունից բազմանգամյա օգտագործման դիմակ, որը կարելի է լվանալ։ Դրանք կտրվեն որպես կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մաս՝ հայտնում է South China Morning Post-ը:
Նշվում է, որ առաջիկա մի քանի օրերին իշխանությունները պատրաստվում են բնակչությանը բաժանել 7,5 միլիոն դիմակ, որոնք կարելի է լվանալ մինչև 60 անգամ: Դրանք մշակվել և արտադրվել են Հոնկոնգում՝ համաճարակի դեմ պայքարի համար հատկացված բյուջետային միջոցների հաշվին:
Անցած շաբաթ Հոնկոնգում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, ընդհանուր առմամբ համաճարակի ժամանակ հիվանդացել է 1039 մարդ, նրանցից 879-ը վերականգնվել է, 4-ը մահացել են: