Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին անհետացել է: Պատճառը կրկին անհայտ է:
Ըստ New York Post-ի՝ ԿԺԴՀ ղեկավարը 12 օր չի հայտնվել հանրության մեջ: Նրա կողմից այս անգամ ևս հայտարարություններ չկան:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը արձագանքել էր հանրության շրջանում Կիմ Չեն Ընի վերջին հայտնվելուն: Ըստ նրա՝ ամերիկյան կողմը չի կարող ստուգել՝ իրական են արդյոք այդ լուսանկարները: