Լոնդոնյան գնացքներից մեկում կորոնավիրուսով վարակված մի մարդ թքել է գնացքի երկու աշխատակիցների վրա, որոնք երկուսն էլ վարակվել և մահացել են, հայտնում է LTO-ն։ Մեծ Բրիտանիայում այսպիսի դեպքեր վերջերս հաճախ են լինում։ Մի կորոնավիրուսով վարակակիր երիտասարդ ևս թքելով «սպանել է» մի տարեց մարդու և ոստիկանության երկու սպաների։ Ահա սա է բրիտանացիների շրջանում հարուցում սոցիալական հեռավորության ինքնաբուխ ցանկությունը, բայց նաև իրավական շատ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս կվարվեր, օրինակ, գերմանական քրեական օրենսդրությունը նման դեպքում: Իսկ ահա բրիտանական ոստիկանությունը բացառել է սպանությունների դեպքի առթիվ հետաքննությունները։ «Թքելով սպանելու» մտադրությունը հատկապես հետաքրքիր է քրեական օրենսդրության տեսանկյունից: Հարցը, թե արդյոք թքելով մահ պատճառելու միտումնավոր մտադրություն է եղել, կարող է որոշվել միայն կոնկրետ դեպքի հիման վրա: Իսկ ընդհանապես, պետք է պաշտպանել սոցիալական հեռավորությունն ու խուսափել մոտիկ կոնտակտներից։