Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցած օրը ավելացել է գրեթե 110 հազարով՝ գերազանցելով 5.1 մլն մարդը: Ինչպես հաղորդել է ԱՀԿ-ն, COVID-19-ից մահերի թիվը աճել է ավելի քան 5.6 հազարով՝ անցնելով 333 հազարը:

Մայիսի 23-ին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 103 006 դեպք: Մեկ օրում հիվանդացածների թիվն ավելացել է 109 536-ով, իսկ մահացածների թիվը՝ 5 663-ով:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում վարակվել է 2 282 488 մարդ, մահացել 135 184 հիվանդ: Եվրոպայում գրանցվել է վարակման 1 987657 և մահվան 172 958 դեպք: