Բեռլինի կենտրոնում մոտ 10 հազար մարդ այսօր մասնակցել է ռասիզմի դեմ ցույցին։ Բանախոսի՝ «առնվազն մեկուկես մետր հեռավորություն պահելու» կոչը մասնակիցների կողմից ծիծաղով ընդունվեց։ Եթե ցուցարարները պահպանեն նշված հեռավորությունը, նրանց մեծ մասը ստիպված կլինի լքել տարածքը: «Առայժմ մենք չենք կարող հստակ ասել, թե քանի մարդ կա այստեղ: Այդ թիվն ակնհայտորեն ավելին է, քան հայտարարվածը։ Կարծում եմ՝ այստեղ մինչև 10 հազար մարդ կա», - ասաց Բեռլինի ոստիկանության խոսնակը: Ըստ նրա՝ ոստիկանությունը չի ցրելու ցուցարարներին' հեռավորությունը չպահելու համար: Փոխարենը նրանք հրապարակում լրացուցիչ տարածք կստեղծեն՝ հանելով ցանկապատերը և օգտագործելով երթևեկելի հատվածը։
Ոստիկանության կողմից ձերբակալված և անզգուշությամբ սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ֆոնին մասսայական բողոքի ցույցեր ու գործողություններ ծավալվեցին եվրոպական շատ այլ երկրների մայրաքաղաքներում: Այսպիսով, ցույցերի ալիքներ ծավալվեցին Բեռլինում, Փարիզում, Լոնդունում, Աթենքում և այլ քաղաքներում: