Ինդոնեզիայի Հարավային Սումատրայում 64-ամյա կինը որդեգրել է 23-ամյա տղային, ապա մեկ տարի անց ամուսնացել նրա հետ: Այս մասին հայտնում է 7News-ը:
Մբա Գամբրենգը (Mbah Gambreng) որդեգրել է Արդի Վարասին (Ardi Waras) 2019 թվականին, և դրանից հետո նրանք սկսել են միասին ապրել: Ինդոնեզուհին վստահեցնում է, որ նպատակ չի ունեցել սիրային հարաբերություններ ունենալ տղայի հետ, առավել ևս՝ ամուսնանալ:
Պարբերականի հաղորդմամբ՝ որդեգրումից մեկ տարի անց կինը հայտարարել է, որ ժամանակն է՝ Արդին ամուսնանա, սակայն ի պատասխան՝ տղան ամուսնության առաջարկություն է արել Մբային: Վերջինս ի սկզբանե զարմացել է, սակայն ընդունել է առաջարկությունը:
Շուտով երջանիկ զույգը մեծ հարսանեկան արարողություն է կազմակերպել և պաշտոնապես ամուսնացել: