Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար վերաբացվել է եռամսյա ընդմիջումից հետո, գրում է Կոմերսանտը։ Հունիսի 25-ից զբոսաշրջիկները և փարիզցիները կրկին կկարողանան հիանալ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարանով Էյֆելյան աշտարակի բարձունքից: Այն բացվում է եռամսյա կորոնավիրուսի պատճառով ընդմիջումից հետո՝ սահմանափակումներով։ Քաղաքի ամենահայտնի հուշարձանի այցելուները մինչև հուլիսի 1-ը չեն կարողանա օգտագործել վերելակները' մարդկանց միջև անվտանգ հեռավորություն ապահովելու և վարակի վտանգը սահմանափակելու համար: Հուշարձանի գագաթը կմնա փակ հանրության համար: «Որպեսզի այցելուները չհանդիպեն սանդուղքներում, վերելքը կլինի արևելյան սյունից, և վայրէջքը՝ արևմուտքից», - ասել է աշտարակի կառավարիչը։ Ավելի վաղ՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում չեղարկվել են մշակութային իրադարձությունները: Լուվրի և Օրսայի թանգարանը և Վերսալյան պալատը փակվեցին: Չեղարկվեցին ներկայացումները Փարիզի օպերայում, «Օլիմպիա» համերգասրահում, Օդեոն թատրոնում, Փարիզի ֆիլհարմոնիկում և Պոմպիդու կենտրոնում: