Ամերիկացի գիտնականների խումբը Արևելյան Եվրոպայի, այդ թվում' Ռուսաստանի, ռազմական օբյեկտներում հետևել է բջջային հեռախոսների ազդանշաններին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը:

Հետազոտությունն անցկացվել է Պենտագոնի կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում: Փորձի նպատակն էր հետազոտել զինվորականների և հետախուզական նպատակների համար տվյալ բջջային կապի օգտագործման հնարավորությունները' ասվում է հրապարակման մեջ:

Մասնավորապես, WSJ-ի տվյալներով, գիտնականները հետևել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի պոլիգոնում բջջային հեռախոսների ազդանշաններըՆյոնոկսայում 2019թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած պայթյունի հաջորդ օրը: Պոլիգոնի տարածքում հետազոտության ժամանակ հայտնաբերվել է 48 հեռախոս' նշվում է պարբերականի նյութում: