Կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր գերազանցել է 1.5 միլիոնը: Այս մասին հայտնել է Հնդկաստանի Առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարությունը:

Հուլիսի 17-ի դրությամբ՝ վիրուսի առաջին դեպքի արձանագրումից 6 ամիս անց, Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդ էր 1 մլն մարդ, իսկ ընդամենը վերջին 12 օրում այդ թիվն ավելացել է ևս կես միլիոնով:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 3200, իսկ համավարակի սկզբից մինչև օրս Covid-19-ը Հնդկաստանում 34.252 մարդու կյանք է խլել:

Հուլիսի 28-ի դրությամբ Հնդկաստանում կատարվել է 17.743.740 թեստավորում: Հիվանդներից 509.447-ը համարվում են ակտիվ դեպքեր: Ըստ Հնդկաստանի Առոջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության՝ բուժվել է 988.029 մարդ: