Մեկնաբանություն չեմ տալու մինչև նիստի ավարտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանելով այն հարցին, թե որոշե՞լ է ում է ընտրելու որպես ՍԴ նախագահ։

Դիտարկմանը, թե բացառո՞ւմ է, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ, Վահե Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել։

Գրիգորյանը նշեց, որ ՍԴ նախագահի թեկնածու դեռ չկա։