Կա ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ 2 թեկնածու է գրանցվել։

«Այս պահին քննարկվում է թեկնածուների հարցը։ Եղել է ինքնաառաջադրում։ Քանի որ դեռ պրոցեսի մեջ ենք և դեռ առաջադրումների և ինքնառաջադրումների հետ կապված ինքնաբացարկներ չեն ներկայացվել։ Կա մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ նորընտիր դատավորներից ևս թեկնածու կա։ Անդրադառնալով հարցին՝ Երդվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվե՞լ է, Դիլանյանին էլ առաջադրե՞լ են՝ Պետրոսյանը նշեց, որ դա մասամբ է ճիշտ։ Արդյոք այսօր տեղի կունենա՞ ընտրություն, թե՞ ոչ, դատավորը չկարողացավ ասել։

Նշենք, որ երեկվանից ընթանում է ՍԴ նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի դատավոր։ Սակայն մինչ այժմ նիստը շարունակվում է, որի ընթացքում որոշվեց՝ նիստը լրագրողների համար փակ կլինի։