Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է կտրուկ աճել։ Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ համավարակի սկզբից մինչև օրս վարակվածների թիվը մոտենում է 40 միլիոնի, որոնցից 1 միլիոն 114 հազարը՝ մահվան ելքով։ Վարակվածների թվով առաջին 4 հորիզոնականները շարունակում են զբաղեցնել ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան և Ռուսաստանը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ 24 ժամում աշխարհում նոր դեպքերի թիվը գերազանցել է 400 հազարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր։
Նախորդ շաբաթվա ընթացքում Եվրոպայում օրական նոր դեպքերի թիվը կազմել է միջինում 140 հազար։
Եվրոպական բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի նոր ալիքը զսպելու համար կրկին սահմանափակումներ են մտցրել։ Մի շարք երկրներում փակվել են ռեստորանները, սրճարանները, փաբերը, սահմանվել է պարետային ժամ։