ՀՀ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն՝ Արցախը հանձնելուց հետո։ Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել, և դավաճանել է մեզ բոլորիս։
Նա շատ լավ գիտի, որ այլևս չի կարողանալու ղեկավարել Հայաստանը։
Բայց նաև խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»։ Այդ հարցում իրեն օգնում է հայտարարված ռազմական դրությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոշ բարձրաստիճան ոստիկաններ և Հայաստանի ապագայի վրա թքաց ունեցող անտարբեր քաղաքացիները։ Իսկ խանգարողները հիմականում պատասխանատու, գիտակից քաղաքացիներն ու ընդդիմադիրներն են։
Նիկոլի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր, հետո իրեն այլևս պետք չի լինի ո՜չ ռազմական դրության ռեժիմը, ո՜չ սեփական օգտագործման պատգամավորները, ո՜չ դեբիլ զոմբիները, ո՛չ էլ այսպես կոչված ուժայինները։
Հ.գ. «мавр сделал своё дело, мавр может уйти»».