Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հարավային Կովկասում կարգավորումը էլ ավելի կսերտացնի հարաբերությունները Մոսկվայի և Բաքվի միջև:

«Ես շատ հուսով եմ, որ Հարավային Կովկասում իրավիճակի լուծմանն ուղղված ընդհանուր աշխատանքն օգուտ կբերի, անշուշտ, մեր երկկողմ հարաբերություններին», - ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

«Ես ելնում եմ նրանից, որ այս կարգավորումը թույլ կտա մեզ ավելի սերտ, ավելի համակարգված հիմքերի վրա կառուցել մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսության, այլև հումանիտար ոլորտում», - շեշտել է Պուտինը: