Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել  Լեռնային Ղարաբաղ:

«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը»,- նշված է հաղորդագրության մեջ: