Մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն են շարունակում դիմել Սիսիանի բնակիչները: Դեռ առավոտյան արձանագրված աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք է գրանցվել:
Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Սիսիանի բժշկական կենտրոն. «Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով հիվանդները ժամ ժամի վրա ավելանում են: Առավոտվանից մեծ թվով նոր հիվանդներ ենք ընդունել, նրանց առողջական վիճակը բավարար է: Մեծ չենք ընդունել, հիմնականում երեխաներ են»,- նշեցին ընդունարանից:
Ըստ վերջինիս՝ բոլորը հոսպիտալացվում են, միայն մեկն է օգնություն ստացել ընդունարանից և հեռացել. «25 տարեկան մի քաղաքացի է միայն բուժում ստացել և հեռացել, մնացածը մեզ մոտ պառկած են»,- ասացին Սիսիանի բժշկական կենտրոնից:
Թունավորման հավանական պատճառ' դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար' բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:
Զվարթ Պետրոսյան