Մահացել է Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա գտնվում էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին։
Տիգրան Կարապետյանը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։