Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա։
Փրկարարները ճոպանի միջոցով փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 58-ամյա Վաղինակ Ծ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է արմունկների և ծնկների շրջանում քերծվածքներ, իսկ գլխի ճակատային, հոնքային, քունքային և քթի հատվածներում՝ սալջարդ վերքեր։