Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման' 11, բնակարանային գողության ՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, սառը զենքի հայտնաբերման, փաստաթուղթ կեղծելու, թմրամիջոցի իրացման և խոշտանգման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, ծանր վիրավորանքի և համակարգչային հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: