Անհայտ ծագման սպիտակ փոշիով ծրարներ են մարտի 3-ին տարել Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանություն: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
«Այստեղ այժմ աշխատում Է ոստիկանությունը, հրշեջները եւ այլ արտակարգ ծառայություններ, որոնց աշխատակիցներն անցկացնում են դիվանագիտական ներկայացուցչություն հասցրած անհայտ ծագման սպիտակ փոշի պարունակող երկու ծրարների ստուգում»,-նշել են դեսպանությունում:
Սիդնեյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում ՏԱՍՍ-ին հաղորդել են, որ իրենք «սպառնալիքներ են ստանում կանոնավոր կերպով, բայց, չնայած դրան, հյուպատոսարանի ռուսաստանցի դիվանագետներն ու աշխատակիցներն աշխատում են նախատեսված ռեժիմով»:
Ռուսաստանի դեսպանությունում նաեւ հաստատել են, որ դիվանագիտական ներկայացուցչության հասցեով տարբեր տեսակի սպառնալիքներ են ստացվել նաեւ ավելի վաղ, սակայն դրանք առաջներում սահմանափակվում Էին Twitter եւ Facebook սոցիալական ցանցերի դեսպանության Էջերում զետեղված հրապարակումներով:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել Է, որ հանգամանքները «մեզանից վճռական եւ անհապաղ գործողություններ են պահանջում, Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: