Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կարծում է, որ այլ երկրների տարածքներում Ռուսաստանի Դաշնության շահերի ոլորտում լրացուցիչ ճակատների բացումը մեծապես կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ։ Այս մասին հաղորդում է Pravda.com.ua-ն:
«Այն բանից հետո, երբ այսօր Լեռնային Ղարաբաղը մտցրեց իր տարածքում ռազմական դրություն, կարող եմ ասել, որ այնտեղ իրոք իրադարձություններ են տեղի ունենում: «Բայրաքթարները» ոչ միայն արդուկում են մեր տարածքում գտնվող օրկերին (ռուսներին - խմբ.), այլև աշխատել են Լեռնային Ղարաբաղում։ Եվ այնտեղ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ զորքերով օգնելու համար։ Բայց նրանք այնտեղից զորքեր հանեցին ու անցյալ շաբաթ ուղարկեցին մեր երկիր։ Մենք հետևեցինք այս զորասյուներին, որոնք շարժվում էին: Եվ մենք հասկանում ենք, որ օգնությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, դժվար թե այնտեղ հայտնվի:
Բացի այդ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այսօր, Ճապոնիայի հայտարարությունից հետո, թե Կուրիլյան շղթայի չորս կղզիները ուղղակիորեն պատկանում են Ճապոնիային, Ռուսաստանի Դաշնությունն սկսել է վարժանքներ, սակայն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության այդ հատվածում գտնվող զինվորականների թիվն այսօր չափազանց քիչ է, քանի որ բոլորին ուղարկել են այստեղ:
Թե ինչպես կավարտվի այս իրավիճակը, դեռ հայտնի չէ։ Բայց եթե Ռուսաստանի Դաշնության համար բացվեն երկրորդ ճակատներ, որը նա արհեստականորեն ստեղծեց սեփական գործողություններով իր կարճ պատմության ընթացքում, ապա դրանք մեզ որակապես շատ կօգնեն»,- ասել է նա։