Չճանաչված Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը խոստացել է հանրաքվե անցկացնել «Կիևի անվտանգության ուժերի ամբողջական ազատագրումից» հետո։ Այս մասին հայտնել է BBC լրատվականը։

Ավելի վաղ, Պասեչնիկը հայտարարել էր, որ ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե կարող է անցկացվել շուտով։

Սա մեծ աղմուկ է բարձրացրել ռուսական պետական լրատվամիջոցներում։ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հերթին խոստացել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչի այս «հանրաքվեի» արդյունքները։