Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային տրվող ռազմական օգնության վերաբերյալ այնպիսի որոշումներ չի կայացնի, որոնք կհանգեցնեն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռազմական հակամարտության։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Բայդենը «չի ձգտում ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև ուղիղ հակամարտության»։ Միևնույն ժամանակ, նա հաշվի է առնում զինվորականների գնահատականները, թե որն է «ամենաարդյունավետը և ամենաօգտակարը Ուկրաինայի զինված ուժերի համար»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նրան տեղեկացրել էր ռուս-ուկրաինական բանակցությունների կարգավիճակի մասին։