Լիտվայի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը Արևմուտքին և նրա դաշնակիցներին Մոսկվայի ապագա սպառնալիքներից պաշտպանելու միակ միջոցն է: Նա կոչ է արել նույնիսկ ավելի կոշտ դիրքորոշման, քան ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ պատրաստ էին որդեգրել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, գրում է Lrt-ն:
Վաշինգտոնում Associated Press-ին տված հարցազրույցում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը ասել է, որ Պուտինի ամենամյա ելույթը Հաղթանակի օրվա կապակցությամբ «ճնշող» էր, և որ գեներալների և այլ պաշտոնյաների «մռայլ դեմքերը» ուկրաինական պատերազմում ձախողման նշան են:
Սակայն, ըստ նրա, «վիրավոր Պուտինը» կարող է ավելի վտանգավոր լինել, և սպառնալիքը վերացնելու միակ ճանապարհը նրան վերացնելն է։
«Մեր տեսանկյունից, մինչ գործող ռեժիմը իշխանության ղեկին է, նրան շրջապատող երկրները որոշ չափով վտանգի տակ կլինեն, քանի որ դուք կարող եք փոխել Պուտինին, բայց նրա տեղը կարող է զբաղեցնել մեկ այլ Պուտին»,- ասել է Լանդսբերգիսը։